ՔԿ․ Նոր Նորքի ահաբեկչության գործով խուզարկություններ են իրականացվում 40 հասցեներում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարված առերևույթ ահաբեկչության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում շուրջ 4 տասնյակ հասցեներում, իրականացվում են նաև այլ քննչական գործողություններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Այս պահի դրությամբ հավելյալ ինֆորմացիա չի տրամադրվում»,–ասաց նա։

Նշենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություններ են հայտնվել, որ ահաբեկչության գործով խուզարկություններ են իրականացվում ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում։ ԱԺԲ խոսնակ Հերմինե Մկրտչյանն էլ տեղեկացրել է, որ խուզարկություն են իրականացնում Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Վահե Գասպարյանի բնակարաններում։